Ճապոնիան հետաձգել է TRICOM1 արբանյակով հրթիռ-կրիչի արձակումը

10:10   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին հայտնել են JAXA-ում:

Պատճառը, մասնավորապես, եղանակային վատ պայմաններն են: Հրթիռի արձակման նոր ժամկետ չի նշվում:

Ճապոնական գործակալության փոխանցմամբ՝ SS-520 եռաստիճան հրթիռ-կրիչը ներկայում ամենակոմպակտն է աշխարհում: Այն 9.54 մետր երկարությունը ունի, 52 մետր շառավիղ, 2.6 տոննա է կշռում: JAXA-ին հաջողվել է առավելագույնս կրճատել հրթիռի մշակման եւ արձակման արժեքը: Ընդհանուր առմամբ, ծախսերը չեն գերազանցում 3.6 մլն դոլարը:

Հաջող արձակման դեպքում TRICOM1 արբանյակը կշահագործվի մեկ ամսից ոչ ավելի:

 



© artsakhpress.am