Եթե թուրք զինվորները հետ չքաշվեն Բաշիքայից` հարաբերությունների կարգավորման ոչ մի քայլ չի արվելու. Իրաքի վարչապետ

10:28   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Եթե թուրք զինվորները հետ չքաշվեն Բաշիքայից` հարաբերությունների կարգավորման ոչ մի քայլ չի արվելու»,- ասել է Հեյդար ալ Աբադին, գրում է «ՀաբերԹյուրք»-ը։

Հիշեցնենք, որ Իրաքի և Թուրքիայի վարչապետները հանդիպել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հունվարի 7-ին:

Հանդիպումից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Բաշիքա շրջանի ճամբարում թուրքական ուժերի ներկայության նպատակը Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից մաքրելն է և որ Թուրքիայի ԶՈւ-ն կպահպանի իր ներկայությունն այնտեղ:

«Մեր զինվորները շարունակելու են իրենց պարտքը կատարել այնտեղ: Երբ պայմանները ներեն` կնստենք, կխոսենք, և հարցը կգտնի իր լուծումը»,- հայտարարել է Յըլդըրըմը:



© artsakhpress.am