Ոչ ոք չի կարող մեզ ինչ-որ բան թելադրել. Ալիևը տնտեսական նախագծերի մասին

11:03   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի 2016 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և առաջիկա խնդիրներին նվիրված և իր նախագահությամբ անցկացված կառավարության նիստի եզրափակիչ ելույթում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

«Ոչ մի կողմնակի ուժ չի կարողանա մեզ ներգրավել նախագծերում, որոնք մենք չենք ցանկանում, դա մեկ: Երկրորդը՝ ոչ մեկ չի կարող մեզ ինչ-որ բան թելադրել: Դա արդեն ցույց է տվել վերջին պատմությունը, այդ բոլոր ջանքերը զուր են: Մեզ շանտաժի ենթարկել ցանկացողները պարզապես չեն հարգում իրենց, ամբողջությամբ կորցնում են մնացած՝ նվազող վստահությունը»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահն ասել է, որ երկիրն իրականացնելու է «Հարավային գազային միջանք» և մյուս բոլոր ծրագրերը, այդ պատճառով «շանտաժային գործողությունները տեղին չեն»: Նա հավելել է, որ Ադրբեջանն աշխատում է ոչ միայն Եվրոպայի ֆինանսական կառույցների, այլև Ասիայի ֆինանսական կառույցների հետ, «որոնց հետ աշխատանքն ավելի արդյունավետ է ստացվում»:



© artsakhpress.am