Վանում պատմական հայկական տները ոչնչացման եզրին են

11:46   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես նշում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթը»` Վանի պատմական թաղամասերի տների մեծ մասը թեև ոչնչացվել է ցեղասպանությունից հետո, սակայն դեռևս 20 տարի առաջ այս տարածքում կային կանգուն հայկական տներ, մինչդեռ վերջին երկու տասնամյակում դրանք կրել են ահռելի վնասներ և հայտնվել ոչնչացման եզրին: 

Ցեղասպանությունից հետո կանգուն մնացած այս թաղամասերը կործանման եզրին են հայտնվել տեղական իշխանությունների անտարբերության պատճառով:



© artsakhpress.am