Քաղաքացիական հասարակության ակտիվիստները պահանջում են սառեցնել ԵԽԽՎ–ում Ադրբեջանի պատվիրակության ձայնը

11:52   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում է contact.az–ը, նրանք վեհաժողովին կոչ են արել հետաքննել ԵԽԽՎ–ում քաղաքական կաշառակերության փաստերը, որոնց մասին հայտնի էր դարձել Իտալիայում ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեի դեմ քրեական գործի մեկնարկից եւ Կայունության եվրոպական նախաձեռնության «Խավիարային դիվանագիտություն 2» զեկույցի հրապարակումից հետո։

Դիմումի մեջ հիշատակվում է, որ Միլանի դատախազությունը Վոլոնտեին մեղադրել էր ադրբեջանցի պատգամավորներ Էլհան Սուլեյմանովից  եւ Մուսլիմ Մամեդովից 2.39 մլն եվրո կաշառք ստանալու մեջ։ Խնդրագրի հեղինակները ԵԽԽՎ–ին  կոչ են անում անհապաղ հեռացնել վեհաժողովից այդ պատգամավորներին եւ հետաքննություն սկսել նրանց դեմ։



© artsakhpress.am