ԱՄՆ-ի իշխանությունները կաշառակերության մեղադրանքներ են առաջադրել Բան Կի Մունի եղբորն ու եղբորորդուն

11:56   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մեղադրանքներն առաջադրվել են Նյու Յորքի Մանհեթենի շրջանի դատարանում: Այդ մասին հունվարի 10-ին հայտնել Է Reuters գործակալությունը:  

Գործակալության տվյալներով՝ Չու Հյոն Պանը եւ Բան Կի Սանը մեղադրվում են Մերձավոր Արեւելքի երկրներից մեկի՝ անունը չնշված մի պաշտոնյայի կաշառք տալու նպատակով նախահամաձայնությանը մասնակցելու մեջ: Ինչպես նշվում Է, խոսքը վերաբերում Է այն սխեմային, որը ներառում Է Վիետնամում 800 միլիոն դոլարով շենքերի համալիրի վաճառքի գործարքը:  
Չու Հյոն Պանը՝ նախկին գլխավոր քարտուղարի եղբորորդին,  (Բան Կի Մունի լիազորությունները ՄԱԿ-ի վարչական ղեկավարի պաշտոնում լրացել են անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին) անշարժ գույքի վաճառքի նյույորքցի գործակալ Է: Չու Հյոն Պանի հայրը՝ Բան Կի Սանը, զբաղեցնում Էր Հարավային Կորեայի Keangnam Enterprises շինարարական ֆիրմայի ավագ խորհրդականի պաշտոնը:  
Ինչպես նշել Է Reuters-ը, Չու Հյոն Պանը ձերբակալված Է եւ Նյու Յորքում գտնվում Է կալանքի տակ: Բան Կի Սանի գտնվելու վայրի մասին չի տեղեկացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© artsakhpress.am