Թիլերսոնը ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի միջեւ ազնիվ եւ բաց երկխոսության կոչ է անելու

12:02   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հունվարի 11-ին սենատում կայանալու են լսումներ, որոնց ընթացքում քննարկվելու է Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում Թիլերսոնի թեկնածության հարցը, փոխանցում է BBC–ն։

ՆԱՏՕ–ում ԱՄՆ դաշնակիցներն իրավացի են, որ զգուշանում են «վերածնվող Ռուսաստանից», ասված է ելույթում։ Պետքարտուղարի թեկնածուն նշելու է, որ համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի դերի ուժեղացումը տեղի է ունեցել ԱՄՆ ազդեցության նվազման հետեւանքով։

Նրա ելույթի տեքստից պարզ է դառնում, որ թեկնածուն կոչ է անելու Մոսկվայի հավակնությունների շուրջ ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի միջեւ ազնիվ եւ բաց երկխոսություն վարել։ Նրա կարծիքով Ամերիկային դա պետք է, որպեսզի կառուցի զարգացման սեփական ուղին։ Ռուսաստանը անկանխատեսելի չէ իր շահերին հետեւելու առումով, կարծում է նա։

 



© artsakhpress.am