Թուրքիան եվրոպական ինտեգրման հարցում իր փորձառությունը կարող է սկսել Հյուսիսային Կիպրոսից. Յըլդըրըմ

12:22   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը: 

«Իսկ Թուրքիայի հետ հարաբերություններն ինչպե՞ս պետք է լինեն այդ դեպքում: Պետք է ապահովել նաև Թուրքիայի քաղաքացիների` Կիպրոսի թուրքական հատված ազատ ելումուտը, այդ հարցում չի կարելի անարդարացի լինել: Ի դեպ, Թուրքիան կարող է եվրոպական ինտեգրման հարցում իր փորձառությունը սկսել հենց Հյուսիսային Կիպրոսից», - ասել է Յըլդըրըմը: 

Նշենք, որ օրերս Ժնևում մեկնարկել է Կիպրոսի հիմնախնդրի շուրջ կղզու թուրքական և հունական կողմերի առաջնորդների միջև բանակցությունները: ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժնևյան բանակցությունները նկարագրել է որպես առաջընթացի համար «պատմական հնարավորություն»: Կիպրոսի կղզին վերամիավորելու նախկինում արված փորձերը տապալվել են:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը` եթե կողմերն այս անգամ առաջընթաց գրանցեն` բանակցություններին կմիանան Կիպրոսի անվտանգության երաշխավոր երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի առաջնորդները:

Կղզին բաժանված է մնում 1974 թվականից ի վեր:



© artsakhpress.am