Թուրքական լիրայի արժեզրկումը շարունակվում է

12:37   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Թուրքական «Հուրիեթ»-ը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի առավոտյան 1 դոլարի նկատմամբ թուրքական լիրան հասել է 3.89 փոխարժեքի, իսկ 1 եվրոյի նկատմամբ լիրան աժեզրկվել է ևս 2 տոկոսով` հասնելով առավելագույն` 4.1 փոխարժեքի:

Թուրքիայի Կենտրոնական բանկը, հաշվի առնելով թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը, որոշում է կայացրել ներգրավել հավելյալ 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար: Ակնկալվում էր, որ ԿԲ նման քայլը կարող էր փրկել արժեզրկվող թուրքական լիրան, որը ռեկորդային նվազագույն արժեքների է հասել ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ:



© artsakhpress.am