Ազգագրագետ. Հայկական մշակույթում Հին Նոր տարի չի եղել

13:01   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հունվարի 11-ին լրագրողների հետ զրույցում նշեց ազգագրագետ Կարինե Բազեյանը:

Նրա խոսքով՝ Հին Նոր տարին նշելու սովորույթը հայերի շրջանում տարածվել է ռուսական մշակույթի ազդեցությամբ: Նա, իհարկե, չպարզաբանեց, թե ինչ վատ բան կա դրանում:

«Հունվարի 1-ը Նոր տարի է, հունվարի 6-ը՝ Սուրբ Ծնունդ: Եվ մեր ժողովուրդն այս սկզբունքով էր առաջնորդվում»,- ասաց Բազեյանը: Ըստ նրա՝ ազգագրագիտական, ավանդական եւ մշակութային տեսանկյունից մինչեւ 20-րդ դարի կեսերը Հին Նոր տարին հայերի համար տոն չի եղել:

 



© artsakhpress.am