Պեսկով. Կրեմլը Դոնալդ Թրամփին վարկաբերող նյութեր չունի

13:53   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հակառակի մասին հաղորդագրությունները բացարձակ անհեթեթություն են:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով վկայություններն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, ամերիկյան գործիչներին վարկաբեկող նյութեր ունի:

«Կրեմլը Թրամփին վարկաբեկող նյութեր չունի»,- լրագրողներին ասել է Պեսկովը: Նա նաեւ հերքել է Հիլարի Քլինթոնին վարկաբեկող նյութերի առկայության մասին վկայությունները: «Դա բացահայտ կեղծիք է, անհեթեթություն: Կրեմլը վարկաբեկող նյութերի հավաքագրմամբ չի զբաղվում»,- ընդգծել է նա:

«Դա կոչվում է pulp fiction»,- ամերիկյան հատուկ ծառայությունների զեկույցն այսպես է բնորոշել Կրեմլի ներկայացուցիչը:



© artsakhpress.am