Թուրքիայում Էրդողանին դատի տված 21 անձի մեղադրում են գյուլենական լինելու համար

14:16   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշվում է, որ այս անձինք նախկինում դատի էին տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնում է Թերթ.ամ-ը:

Երկրի 21 քաղաքացիներ դիմել էին Անթալիայի քաղաքացիական դատարան` նախագահ Էրդողանին մեղադրելով իրենց անձը վիրավորելու համար: 


Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը` 21 քաղաքացիներից 4-ը դեռևս գտնվում են հետախուզման մեջ: 

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:



© artsakhpress.am