Թուրքիան ցանկանում է Հայաստանի և Իրանի հետ սահմանին պատ կառուցել. Sputnik

14:34   11 հունվարի, 2017


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ա
յս մասին տեղեկացնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Ըստ շրջանառվող տեղեկությունների` պատի կառուցումն իրականացնելու է Թուրքիայի կառավարությանը կից պետական բնակարանաշինության վարչությունը (TOKİ): Այն դեռևս 2016 թվականի մայիսի 5-ին ստորագրել էր արձանագրություն ազգային պաշտպանության նախարարության և ֆինանսների նախարարության հետ երկրի վեց նահանգներում սահմանին 3 մետր բարձրությամբ և 2 մետր լայնությամբ բետոնե պատ կառուցելու վերաբերյալ:

Երկրի արևելյան սահմանամերձ քաղաքներում, ինչպիսիք են Կարսը, Իգդիրն ու Արդահանը, պատի կառուցումը մեկնաբանվում է «ահաբեկչական խմբավորումների և մաքսանենգության դեմ պայքարելու» անհրաժեշտությամբ:

TOKİ-ի նախագահ Էրգյուն Թուրանը հայտնել է, որ արդեն ապրիլին իրենք կավարտեն Սիրիայի հետ սահմանին պատի կառուցումը: 



© artsakhpress.am