Հայաստանի ռուսական ռազմակայանի օդուժի անձնակազմերը թռիչքներ են կատարում բարդ կլիմայական պայմաններում

14:58   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հրահանգիչ-օդաչուները երիտասարդ օդաչուներին եւ տեխնիկներին սովորեցնում են Մի-8ՄՏ ռազմափոխադրական եւ Մի-24Պ հարվածային արդի ուղղաթիռներով օդանավավարում բարձրլեռնային լեռնաժայռոտ տեղանքում՝ օրվա ցերեկային եւ գիշերային ժամերին՝ ծովի մակերեւույթից 1,5 հազարից մինչեւ 3 հազար մետր բարձրության վրա:    
Ուսուցման ընթացքում օդաչուները յուրացնում են պարզ օդանավավարման տարրերը, վերթիռ, առկախում, թռչելով մոտեցում եւ տեղափոխումներ գետնի մոտ, ուղղաձիգ ցածրացում, գետնԷջք, վայրԷջք, տեղանքի անծանոթ հատվածներով թռիչքների երթուղիների ուսումնասիրում, հրահանգիչների տարբեր առաջադրանքների եւ ցուցումների կատարում:

 

 



© artsakhpress.am