Ռուսաստանի Պահուստային ֆոնդը 2016թ-ի ընթացքում կրճատվել է 3,7 անգամ

16:02   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին երկուշաբթի հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը:

2016թ-ի ընթացքում ՌԴ պետբյուջեի ֆինանսավորման նպատակով Պահուստային ֆոնդից ծախսվել է շուրջ 2,1 տրլն ռուբլի, ասված է հաղորդագրությունում: Ընթացիկ տարում կանխատեսվում է, որ ՌԴ բյուջեն կշարունակի լինել դեֆիցիտային: Ենթադրվում է, որ պետական ծախսերը եկամուտներին կգերազանցեն ավելի քան 2,7 տրլն ռուբլով:

ՌԴ ֆինանսների նախարարության և Հաշվարկային պալատի հաշվարկները ցույց են տալիս, որ Պահուստային ֆոնդի միջոցները կսպառվեն ընթացիկ տարվա ընթացքում:

«2017թ-ին Պահուստային ֆոնդն ամբողջությամբ կսպառվի և կառավարությունը կանցնի Ազգային բարեկեցության ֆոնդի (ԱՖԲ) միջոցների օգտագործմանը», - այս մասին նախորդ տարվա ավարտին հայտարարել էր Հաշվարկային պալատի նախագահ Տատյանա Գոլիկովան:

Նշենք, որ Ռուսաստանի ԱԲՖ միջոցները մեկ տարվա ընթացքում կրճատվել են 868 մլրդ ռուբլով, և այնտեղ մնացել է 4,359 տրլն ռուբլի: ԱԲՖ-ն ի սկզբանե նախատեսված չի եղել պետբյուջեի դեֆիցիտի սպասարկման համար, այն նախատեսված է եղել ՌԴ քաղաքացիների կենսաթոշակային բարեկեցության ապահովման համար:



© artsakhpress.am