«Քուրդիստանի ազատության բազեներն» ստանձնել են Իզմիրում թուրք ոստիկանների դեմ հարձակման պատասխանատվությունը

15:36   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ TAK–ի հայտարարության մեջ նշվել է, թե 2017–ի հունվարի 5–ին Իզմիրի դատարանի մոտ TAK–ի վրիժառու խումբը գործողություն է իրականացրել, որը «Արդարություն եւ զարգացում կուսակցության կողմից Քուրդիստանի ժողովրդի հանդեպ իրականացվող ցեղասպանության համար պատասխանն է»,–նշվել է հայտարարություն մեջ։

Նշենք, որ հունվարի 5–ի հարձակման ժամանակ սպանվել է 2 թուրք ոստիկան։



© artsakhpress.am