Ստեփանակերտի պատկերասրահում ամանորյա ցուցահանդես է բացվել (լուսանկարներ)

16:08   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը և նշել, որ այցելուները ինչպես տեղացիներ այնպես էլ զբոսաշրջիկներ են:

«Տարվա ընթացքում կազմակերպել ենք 20-ից ավել ցուցահանդեսներ: Պատկերասրահն ունի նաև իր սեփական ֆոնդը, որը համալրված է տեղական և օտարերկրացի գեղանկարիչների և քանդակագործների 400 աշխատանքներով»,- ասել է  Ե. Դադայանը:

Պատկերասրահի տնօրենի խոսքով՝ դեկտեմբերի 29-ին՝ Ամանորի և Սուրբծննդյան տոների առիթով բացվել է տոնական ցուցահանդես, որը կգործի մինչև փետրվարի վերջը:

Ցուցահանդեսում հիմնականում ներկայացված են Հայաստանի Հանրապետության հայտնի նկարիչների  և  քանդակագործների  աշխատանքներ:

Նշենք, որ Ստեփանակերտ քաղաքի պատկերասրահը հիմնադրվել է 1982 թվականին։ Երկար ընդմիջումից հետո, 2001 թվականի հուլիսի 12-ին պատկերասրահը վերաբացվել է և ժամանակավոր տեղակայվել Ստեփանակերտի քաղաքապետարանի առաջին հարկի դահլիճում։ 2013 թվականի հոկտեմբերի 12-ին շենքային նոր պայմաններ են տրվել:



© artsakhpress.am