Վուրգավանի դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել

16:42   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Լաբորատորիան բացվել է ՀՀ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:

«Այս կենտրոնները եզակի հնարաորություն են երեխաների համար՝ շփվելու և ժամանակակից աշխարհի հետ մրցունակ լինելու,- բացման հանիսավոր խոսքում ասել է ԻՏՁՄ համակարգող Սեդրակ Վարդանյանը:

Դպրոցի տնօրեն Մկրտիչ Փոթոյանը իր շնորհակալությունն է հայտնել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը «Արմաթ» լաբորատորիա հիմնելու համար: Նրա խոսքով, դպրոցականների շրջանում մեծ ոգևորություն է առաջացրել լաբորատորիայի բացումը և նշել, որ բազմաթիվ աշակերտներ արդեն ցանկություն են հայտնել մասնակցել խմբակների աշխատանքներին:



© artsakhpress.am