Պուտինը չի մասնակցի անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի համաժողովին

17:09   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահի ժամանակացույցով (այդ միջոցառմանը մասնակցություն) չի նախատեսված»,- ասել է նա:

Մյունխենի համաժողովին ավանդաբար մասնակցում են պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հեղինակավոր փորձագետներ: Ռուսաստանի ներկայացուցիչները մասնակցում են 1990-ական թվականների վերջից:



© artsakhpress.am