Կրեմլ. ԱՄՆ նոր սանկցիաները սպառնալիք են համաշխարհային տնտեսության համար

18:10   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Անկասկած նման սահմանափակումները  լրացուցիչ վնասներ կպատճառեն ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլև, ես կարծում եմ, գլոբալ տնտեսությանն ու էներգաշուկային: Անկասկած, հնարավոր է նաև որոշակի բացասական  հետևաննքեր նաև մեր երկրի տնտեսության համար»,-Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի խոսնակը հույս է հայտնել, որ Վաշինգտոնում կունենան առողջ միտք ու կկարողանան դուրս գալ պատժամիջոցային հռետորիկայի պիկից:



© artsakhpress.am