Լիվերպուլի լեգենդ. Մխիթարյանն արժանի է ավելի մեծ հարգանքի, նա օգնեց ձևավորել ՄՅՈւ-ի խաղաոճը

18:22   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մխիթարյանն առանցքային դեր է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» ճակատագիրը բեկելու մեջ: Նա մեծագույն դերակատարություն է ունեցել Պրեմիեր լիգայում նոյեմբերի վերջից` աչքի ընկնելով «Սանդերլենդի» հետ խաղում, ինչպես նաև հաղթական գոլ խփելով «Տոտենհեմի» դարպասը:

Միկին արտակարգ է խաղում Իբրահիմովիչի հետ և օգնել է ձևավորել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղաոճը:

Մանչեսթերցիներն այժմ այլ հրեշի տեսք ունեն: Նրանք իսկապես համախմբվել են: Անկասկած, նրանք ունեն ամենատաղանդավոր կազմը Պրեմիեր լիգայում:

«Յունայթեդը» թիմում հաղթողներ ունի և այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են տարբերություն ստեղծել` Իբրահիմովիչը, Մխիթարյանը, Պոգբան: Նույնիսկ Մատան և Ռեշֆորդը դաշտ դուրս գալուց կարող են մեծ ազդեցություն ունենալ: «Լիվերպուլը» չի կարող դիմակայել նրանց»,- գերմանացու խոսքը մեջբերում է «metro»-ն:

 



© artsakhpress.am