Մխիթարյանի վիճակագրությունը և գնահատականը

19:05   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 27-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր և դաշտում է անցկացրել 71 րոպե: Նա կատարել է 47 փոխանցում` 87.2 տոկոս ճշգրտությամբ, որոնցից մեկը գոլային էր:

Նրա փոխանցումներից չորսը սրող էին: Հենրիխը կատարել է բարձից երեք փոխանցում, որոնք նպատակի չեն հասել: Նա չորս հարված է կատարել, որոնցից ոչ մեկը չի ընթացել դարպասին: Մրցակցին շրջանցելու 6 փորձերից նրա մոտ չորսը հաջող է եղել: Մխիթարյանը մասնակցել է 12 մենապայքարի և հաղթել 6-ում: Նա երկու անգամ խլել է գնդակը:

Whoscored-ը նրա խաղին տվել է 7.4 գնահատականը:



© artsakhpress.am