Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

20:04   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է:

Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի և Արարատի մարզերում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: 



© artsakhpress.am