ՀՀ ԱԳՆ-ն զբաղվում է Մինսկում ձերբակալված բլոգերի հարցով, ով Ղարաբաղ այցելելու համար «սև ցուցակում» հայտնվելուց հետո կրկին Ադրբեջան է այցելել

20:14   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ին այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի 40-ամյա բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով երկար տարիներ է, ինչ վարում է ճամփորդական բլոգ, այս ընթացքում գրել է գրառումներ է կատարել, լուսանկարներ տեղադրել շուրջ 120 երկրների այցելություններից,ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեսակետների համաձայն, ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով:

Հայտնի է, որ Ադրբեջանն այսպես կոչված «սև ցուցակ» ունի, որտեղ ներառված են բոլոր նրանք, ովքեր այցելել են Արցախ, այդ թվում՝ դիվանագետներ, պետությունների ղեկավարներ, հայտնի արտիստներ և այլն: Լապշինը նրանցից մեկն էր:

2011-2012թթ.-ին Լեռնային Ղարաբաղ այցելելուց և «սև ցուցակում» հայտնվելուց հետո Լապշինն այցելել է Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Ադրբեջանական հատուկ ծառայությունները նրան չեն իդենտիֆիկացրել, քանի որ «Ալեքսանդր»-ի փոխարեն ուկրաինական անձնագրում նշված է եղել «Օլեքսանդր» և թույլ են տվել նրան 2-րդ անգամ մտնել Ադրբեջան:

Այնինչ, իսրայելական «Haaretz»-ում տպագրված հոդվածում ասված է, որ Կապշինը քննադատական հոդվածներ է տպագրել Բաքու այցելելու ընթացքում, քննադատել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և հենց այդ պատճառով է ձերբակալվել:

Օրերս, Եկատերինա անունով բլոգեր հայտնել էր, որ Լապշինն իր հետ խոսել է և փոխանցել, որ Բելառուսի ուժային կառույցները հայտնել են, թե նրան Ադրբեջան արտահանձնելու որոշումն արդեն իսկ կայացվել է:

 



© artsakhpress.am