Հայաստանում սկսել են ավելի շատ արտադրել կոնյակ, գինի և շամպայն

20:25   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2016թ.-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 19 մլն 744.7 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29.1%-ով, փոխանցում է Panorama.am-ը:

ՀՀ ԱՎԾ-ի փոխանցմամբ` 2015թ.-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 15 մլն  291.5  հազար լիտր կոնյակ:

Պաշտոնական վիճակագրության համաձայն  մեր երկրում աճել են նաև գինու արտադրության ծավալները: Մասնավորապես, 2016-ի  հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 5 807.4  հազար լիտր գինի. ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.6%-ով:

Նշենք, որ 2015թ-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է  5 022.3 հազար լիտր գինի:

Վիճակագրական տվյալներով` օղու արտադրությունը նվազել է 19.6%-ով և կազմել 6 802.6 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 10.4%-ով` կազմելով  17 791.1 հազար լիտր։

Նշված ժամանակահատվածում վիսկիի արտադրությունն աճել է 28.3%-ով՝ կազմելով 1 319.2 հազար լիտր, շամպայնինը` 17.4 տոկոսով` մինչև 495.6 հազար լիտր։



© artsakhpress.am