Պարգևատրվել են փետրվարի 25-ին հակառակորդի հարձակողական գործողությունը չեզոքացնելու ընթացքում աչքի ընկած զինծառայողները

17:46   16 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Շնորհակալություն հայտնելով պարգևատրվածներին գերազանց ծառայության համար և շնորհավորելով վերջիններիս գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նման բարձր պատվի արժանանալու կապակցությամբ՝ բանակի հրամանատարը կոչ է արել չթուլացնել զգոնությունը և միշտ պատրաստ լինել կանխելու հակառակորդի հետագա սադրանքները:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:

ՊԲ առաջաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:



© artsakhpress.am