Վարդենյաց լեռնանցքը փակ է

10:27   19 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Թալինի, Արթիկի, Գյումրու, Սպիտակի, Արագածի, Սևանի, Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին տեղ-տեղ մերկասառույց է:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 



© artsakhpress.am