ՄԽ համանախագահների հետ կխոսենք հետաքննության մեխանիզմների մասին, որպեսզի զինադադարը խախտողները ենթարկվեն պատասխանատվության. Դավիթ Բաբայան (Tert.am)

11:33   19 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը.«Համանախագահներն արդեն այցելել են Բաքու,  կայցելեն նաև Երևան և Ստեփանակերտ: Սա կարևոր է նաև որպես ճանաչողական այց: Այս տեսանկյունից կարևոր այց է»:

Հարցին, թե ինչի՞ վրա է շեշտը դնելու պաշտոնական Ստեփանակերտը, Դավիթ Բաբայանն ասաց, որ առաջ  են քաշվելու հետաքննության մեխանիզմների ներդրման հարցերը.«Մենք խոսելու են հետաքննության մեխանիզմների մասին, որպեսզի զինադադարի ռեժիմը  պահպանվի և  այն կողմը, որը խախտում է զինադադարը, ենթարկվի պատասխանատվության»:

Անդրադառնալով համանախագահների փոփոխությանը  Դավիթ Բաբայանն ասաց, որ համանախագահների փոփոխությունը սովորաբար վճռորոշ դերակատարություն չի ունենում, ինչը դրական է.« Անհատներից շատ բան կախված չէ, դա համակարգ է,  համանախագահների փոփոխությունները, հատկապես բացասական փոփոխությունների չի բերել, մանավանդ, որ բոլոր համանախագահները եղել են իրենց գործում պրոֆեսիոնալներ և դիվանագիտական էթիկան հասկացողներ»:

Ինչ վերաբերում է  բանակցային գործընթացի զարգացման վերաբերյալ հարցին համանախագահների այցից հետո, Դավիթ Բաբայանն ասաց.«Կարծում եմ, որ  հատուկ շեշտ է դրվելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի նախագահների հանդիպման վրա, որովհետև սա շատ կարևոր է խաղաղ կարգավորման տեսանկյունից և մենք միշտ ասել ենք, որ ողջունում ենք ցանկացած նման նախաձեռնություն: Իհարկե, հավելում ենք, որ համապարփակ կարգավորման համար վերականգնվի բանակցությունների ձևաչափը և դա լինի Արցախի մասնակցությամբ , որովհետև արդեն 20 տարի է բանակցային գործընթացն ընթանում է ոչ լիարժեք ձևաչափով»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում



© artsakhpress.am