Դասեր քաղեք պատմությունից. Շարմազանովը՝ Ալիեւի մասին

14:32   19 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիեւի հայտարարությանը, թե Ադրբեջանի դրոշն է ծածանելու Շուշիում։

«Նախկինում նրա նախորդներից մեկն էլ խոսում էր դրոշներ ծածանելու մասին, բայց զրկվեցին դրոշներ ծածանելու հնարավորությունից Աղդամում, Ֆիզուլիում, Հորադիզում եւ մի շարք այլ վայրերում: Պատմությունը շատ դաժան է վարվում իրենից դասեր չքաղողների հետ.... Դասեր քաղեք պատմությունից»,-ընդգծեց Շարմազանովը։

 



© artsakhpress.am