Շտայնմայերը պաշտոնապես կստանձնի Գերմանիայի նախագահի պաշտոնը

16:35   19 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախօրեին` մարտի 18-ին, ավարտվեց նրա նախորդի` Յոհախիմ Գաուկի լիազորությունների հնգամյա ժամկետը, հաղորդում է DW-ն:

Իշխանությունը փոխանցելու պաշտոնական արարողությունը տեղի կունենա Բեռլինի Բելվյու նախագահական պալատում: Դրան, ըստ ավանդության, կմասնակցեն քաղաքական գործիչների կանայք` ապագա առաջին տիկին Էլկե Բյուդենբենդերը եւ նրա նախորդը` Դանիելա Շտադտը: Արարողությունից հետո Գաուկը կնոջ հետ կլքի նախագահական պալատը:

 



© artsakhpress.am