Անկարան Եվրոպայում «միասնական հակաթուրքական ծրագրի» առկայություն է նկատել

17:14   19 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը` հեռախոսով դիմելով Ավստրիայի մայրքաղաք Վիեննայում թուրքական համայնքի միջոցառումների մասնակիցներին` Եվրոպայի մի շարք երկրներում ամենաակտիվ աջակցությունն են ցուցաբերում Քուրդիստանի բանվորական կուսակցությանը, երբ թուրքական համայնքների անդամները բախվում են «լուրջ դիմակայությունների` տեղի իշխանությունների հետ», News.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Anadolu գործակալությունը:



© artsakhpress.am