Հայաստանը կընդլայնի առողջապահության ոլորտում Ճապոնիայի հետ համագործակցությունը

17:43   19 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում նախարարը երախտագիտությամբ փաստել է, որ Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին նշանակալի օգնություն է ցուցաբերում՝ անհատույց տրամադրելով բժշկական սարքավորումներ, իրականացնելով կրթական և շարունակական մասնագիտական զարգացման ծրագրեր։

Ճապոնացի մասնագետները հայ գործընկերների հետ կիսվել են աղետների ժամանակ բժշկական օգնության կազմակերպման և, ընդհանրապես, աղետների դեմ պայքարում ունեցած հարուստ փորձով։

Նախարարն առաջարկել է ընդլայնել առողջապահության ոլորտում կրթական ծրագրերը՝ դրանք  կազմակերպելով նաև Հայաստանում։ Լևոն Ալթունյանը կարևորել է նաև բժշկական սարքավորումների մասնագետների վերապատրաստումները, քանի որ Հայաստանի բուժհաստատություններում ճապոնական սարքավորումները զգալի ծավալ են կազմում։

Նախարար Ալթունյանին հետաքրքրել է  առողջապահության ֆինանսավորման և բժշկական ապահովագրության կազմակերպման ճապոնական փորձը, ինչը դեսպանը ներկայացրել է ընդհանուր գծերով։

Երկուստեք կարևորվել է առողջ կենսակերպի ներդրման և այլ ոլորտներում ևս փոխգործակցության եզրեր գտնելը։

 



© artsakhpress.am