Մայնի Ֆրանկֆուրտում 30 հազար քրդեր ցույց են անցկացրել Էրդողանի դեմ

19:00   19 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է BBC-ն։

Ցույցը տեղի է ունեցել արևային օրացույցով մարտի 21-ին նշվող Ամանորի նախաշեմին։

«Մենք ևս մեկ անգամ հիշեցնում ենք եվրոպական երկրներին, որ ապրիլի 16-ին (սահմանադրական փոփոխությունների հանրաքվե) որոշում կընդունի թուրք ժողովուրդը, այլ ոչ թե Եվրոպան»,-նշել է Թուրքիայի նախագահի մամլո քարտուղարը՝ անընդունելի համարելով քրդերի ցույցը։

Թուրքիայի սահմաններից դուրս ապրում է 5.5 մլն թուրք, ովքեր ունեն ձայնի իրավունք։ Թուրքիայի կառավարությունը ուժերի ներածին չափով փորձում է իր կողմը գրավել նրանց։



© artsakhpress.am