Իրաքի վարչապետը Վաշինգտոնում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարը

20:05   19 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իրաքի վարչապետի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Կոնգրեսի անդամների հետ տեղի կունենա մարտի 20-ին: Նշվում է, որ Հեյդար էլ-Աբադին մտադիր է բարձրացնել ահաբեկչության հետ կապված եւ երկրների ռազմական համագործակցության վերաբերյալ հարցերը:  Ծրագրվում է նաեւ քննարկել քաղաքականության, անվտանգության, առեւտրի ոլորտում ռազմավարական շրջանակային համաձայնագրերը, որոնք իրաքյան կողմի մոտ հարցեր են առաջացնում, հաղորդում է Al Hayat պարբերականը:

Միջազգային հարաբերությունների գծով Իրաքի խորհրդարանական կոմիտեի անդամ Աբաս էլ-Բայաթիի խոսքով` Իրաքը «տրամադրված է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության շարունակությանը»: Նա նշում է, որ խոսքը Իրաքի զինծառայողների նախապատրաստության, ամերիկյան զինամթերքի մատակարարումների եւ հետախուզական տվյալները փոխանակելու մասին է: 

ԱՄՆ ղեկավարության հետ հանդիպումից հետո վարչապետը մտադիր է մասնակցել հակաահաբեկչական կոալիցիայի նախարարների մակարդակով հանդիպմանը, որը գլխավորում է Վաշինգտոնը:

 



© artsakhpress.am