Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը շքանշան է հանձնել պոլսահայ հայտնի լուսանկարիչ Գյուլերին

14:42   20 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե եկեղեցում տեղի ունեցած արարողության ժամանակ Գյուլերին է շնորհվել «Մկրտիչ Պեշիկթաշլյան» շքանշանը:

Միջոցառմանը ներկա են եղել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը, պատրիարքարանի ներկայացուցիչ Մաղաքիա աբեղա Պեսքիզիյանը, դիվանագետներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, մտավորականներ, հոգևորականներ և այլք:

Հանդիպման վերջում ներկաները դիտել են Գյուլերի կյանքի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ:



© artsakhpress.am