Լապշինի գործը շատ վատ անդրադարձավ իմ երկրի իմիջին. բելառուս բլոգեր

17:55   20 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բելառուսից Արցախ ժամանած բլոգեր Ալեքսանդր Հոիշըկն, ով մասնակցում է Ստեփանակերտում կազմակերպված բլոգերների միջազգային ֆորումին:

«Ես ինքս, ճանապարհորդ եմ և լավ հասկանում եմ, թե ինչ է նշանակում լինել աննշան խաղացող քաղաքական այս մեծ խաղի մեջ: Ցավոք սրտի, այս խաղը շատ վատ անդրադարձավ մեր երկրի իմիջի վրա միջազգային հանրության կողմից, որը ցույց տվեց, որ թե ինչքան անիմաստ էր այն: Ես՝ որպես Բելառուսի քաղաքացի, կարող եմ իմ ներողությունը խնդրել, սակայն պարզ է, որ նման բաները մենք չենք որոշում»,- ասել է բլոգերը:

Խոսելով իր այցելության մասին՝ Հոիշըկը նշել է, որ անկախ քաղաքական, ռազմական իրավիճակներից՝ Արցախում մեծ զարգացում կա, որը շատ հաճելի է արձանագրել:



© artsakhpress.am