Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

18:20   20 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր 2 մարզիկները՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն են կրել և արժանացել բրոնզե մեդալների:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես էր գալիս 7 մարզիկով։

 



© artsakhpress.am