Լապշինի արտահանձնումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր. Անտոն Նոսիկ

18:23   20 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մոսկվայից ժամանած հայտնի բլոգեր, լրագրող Անտոն Նոսիկը:

«Լուկաշենկոն ցույց տվեց, որ իր համար կարևոր են գազի և նավթի շուրջ Բաքվի հետ հարաբերությունները, իսկ մարդու իրավունքները, խոսքի ազատությունը ոչ մի արժեք չեն ներկայացնում: Ես պատրաստ չեմ այս հետաքրքրությունների հետ հաշվի նստել: Ես ոչ մի կապ չունեմ ալիևյան կլանի հետ, որը կկաղապարի ինձ բարձրաձայնել այն, ինչ ես մտածում եմ նրանց ռեժիմի մասին»,- ավելացրել է բլոգերը և նշել, որ առաջին անգամ է այցելում Արցախ: Նոսիկի խոսքով, ֆորումի մասնակիցներից շատերը պատկերացումներ չունեն հակամարտության վերաբերյալ, ու նրանց Ստեփանակերտում լինելը շատ կարևոր է դրան ավելի մոտիկից ծանոթանալու համար:

«Ինձ և իմ ընթերցողներին շատ հետաքրքիր է, թե ես ինչ եմ այստեղ տեսել: Կան տարբեր երկրներ, որտեղ տարբեր հայացքների տեր մարդիկ ապրում են կողք կողքի, բանավիճում ու քննարկումներ իրականացնում, և կան երկրներ էլ, որտեղ որոշակի կարծիքի համար կարող են մարդուն հետապնդել ամբողջ աշխարհով մեկ և դատապարտել: Իմ աշխատանքը ազատ մտքեր արտահայտելն է: Եթե որևէ իշխանություն ուզում է ինձ վախեցնել, ես չեմ վախենում»,- ասել է բլոգերը:



© artsakhpress.am