Արթուր Աղաբեկյանը մասնագիտական խորհրդատվություն է տրամադրելու Արցախում փոքր ու միջին բիզնես հիմնել ցանկացողներին

19:44   20 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Արթուր Աղաբեկյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Նա հայտնել է, որ շարունակելու է իր մասնակցությունը բերել Արցախի սոցիալ-տնտեսական, ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացմանը: Առաջիկայում նա պատրաստվում է հիմնել հասարակական կարգով գործող խորհրդատվական գրասենյակ, որը զբաղվելու է Արցախում փոքր և միջին բիզնես հիմնել ցանկացողների մասնագիտական խորհրդատվությամբ:

«Դեռևս 2016 թ.մայիսի 23-ին հայտարարել էի, որ 2017թ. առաջին եռամսյակին պատրաստվում եմ հրաժարական ներկայացնել Արցախի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից: Այսօր՝ Արցախի Հանրապետության նախագահը, իմ դիմումի համաձայն ազատել է ինձ զբաղեցրած պաշտոնից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել  Արցախի Հանրապետության Նախագհին և Վարչապետին, գործընկերներիս, որոնց հետ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած տարիներին իրականացրել ենք բազում ծրագրեր: Հատուկ շնրոհակալություն եմ հայտնում՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող այն հայրենակցիներին, ովքեր հետևել են իմ կոչերին և նախաձեռնություններին և իրենց մասնակցությունն են բերել Արցախում իրականացվող ներդրումային և բարեգործական ծրագրերին: Ուզում եմ տեղեկացնել, որ շարունակելու եմ իմ մասնակցությունը բերել Արցախի սոցիալ-տնտեսական, ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացմանը: Առաջիկայում հիմնելու եմ հասարակական կարգով խորհրդատվական գրասենյակ, որը որը զբաղվելու է Արցախում փոքր և միջին բիզնես հիմնող ցանկացողների մասնագիտական խորհրդատվությամբ»,- ասված է Աղաբեկյանի գրառման մեջ:

 



© artsakhpress.am