Նախագահը նպաստավոր է համարում Բելգիայի հետ հարաբերությունների խորացման պայմանները

19:52   20 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախ-Բելգիա հարաբերություններին վերաբերող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել խորհրդարանական փոխգործակցության եւ երկու երկրների վարչական շրջանների միջեւ կապերի զարգացման հարցերին:

Նախագահ Սահակյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար առկա են նպաստավոր պայմաններ եւ անկեղծ շահագրգռվածություն:



© artsakhpress.am