Բլոգերների միջազգային ֆորումում էկոնոմիկայի փոխնախարարն անդրադարձել է օդանավակայանի խնդրին

20:27   20 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր Ստեփանակերտում անցկացված բլոգերների միջազգային ֆորումի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:

«Ոչ ոք չի կարող ասել, թե այս հարցը, երբ կլուծվի: Բայց մենք այլ ճանապարհով ենք գնացել և երկրորդ ճանապարհն ենք կառուցել, որը Արցախը կապում է Հայաստանին: Դա Ստեփանակերտ-Մարտակերտ-Քարվաճառ-Սոթք ճանապարհն է, որը թույլ է տալիս մեծացնել այցելությունների հոսքն Արցախ»,- նշել է Ս. Շահվերդյանը:

Այն հարցին, թե ինչո՞ւ չի կարող օդանավակայանը գործել ոչ թե միջազգային ֆորմատով, այլ պարզապես Երևան-Ստեփանակերտ չվերթներ իրականացնելով՝ Ս. Շահվերդյանը պատասխանել է. «Այդ հարցով զբաղվող միջազգային կառույցները դա նպատակահարմար չեն համարում: Միևնույն ժամանակ մենք այն ամբողջովին անգործունակ չենք կարող համարել, որովհետև հիմա ուղղաթիռային հաղորդակցություն է իրականացվում Հայաստանի հետ, որի համար թույլտվություն չի պահանջվում: Այս տեսանկյունից կարող ենք ասել, որ օդանավակայանը գործում է, պարզապես քաղաքացիական ինքնաթիռներ թռիչք չեն կատարում»:



© artsakhpress.am