Շուշիի պարսկական «Վերին մզկիթում»-ում իրականացվում են հնագիտական պեղումներ (լուսանկարներ)

10:51   31 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, հնագիտական արշավախմբի ղեկավար Նժդեհ Երանյանն ասել է, որ պեղումները մոտավոր տևելու են մեկ ամիս:

«Այս մզկիթը կառուցվել է 1883 թվականին՝ իրանցի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի նախագծով։ Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմաերկրագիտական թանգարանի: Այդ ուսումնասիրությունները թույլ են տալու ավելի ճիշտ կատարել հուշարձանի վերականգնման աշխատանքը: Պեղումների արդյունքում հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել մզկիթի պատմական միջավայրի մասին»,- ասել է Ն. Երանյանը և ընդգծել, որ օտարների պատմամշակութային ժառանգության պահպանության նկատմամբ արցախցիների դրսևորած հոգատար վերաբերմունքի մասին է վկայում նաև այն իրողությունը, որ Շուշիի իրանական «Վերին մզկիթն» արդեն մեկ անգամ վերականգնվել է:



© artsakhpress.am