Վաշինգտոնը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ Փհենյանը միջուկային զենքի տիրապետի. Թիլերսոն

10:14   5 հուլիսի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՄՆ պետքրատուղար Ռեքս Թիլերսոնը դա անվանել է հյուսիսկորեական լարվածության նոր սրում՝ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։ Նա զգուշացրել է, որ Վաշինգտոնը ոչ մի պարագայում թույլ չի տա, որ Հյուսիսային Կորեան միջուկային զենքի տիրապետի, փոխանցում է BBC-ն։

Ավելի վաղ Փհենյանը հաղորդել է, որ Ճապոնական ծովի ջրային տարածք ընկած հրթիռի արձակումը երկրի պատմության մեջ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին բարեհաջող փորձարկումն էր։

Վաշինգտոնում ենթադրում են, որ ԿԺԴՀ-ն Ալյասկային հրթիռային հարված հասցնելու հնարավորություն ունի։

Իսկ փորձագետների համաձայն՝ հրթիռը չի կարող հարվածել թիրախին։

 



© artsakhpress.am