Մահապատիժը վերականգնելու դեպքում ԵՄ-ն վերջնականապես կփակի իր դռները Թուրքիայի առաջ. Յունկեր

12:37   17 հուլիսի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է abcnews.go.com կայքը:

Միևնույն ժամանակ եվրոպացի պաշտոնյան շեշտել է, որ Թուրքիան որպես գործընկեր շարունակում է մեծ կարևորություն ներկայացնել ԵՄ-ի համար, և Եվրոպան ցանկանում է տեսնել իր հարևանին հզոր թե՛ տնտեսապես, թե՛ ժողովրդավարական տեսանկյունից:

Յունկերը նշել է, որ մայիս ամսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նա վերջինի մոտ նկատել է ոչ թե Եվրոպայից հեռանալու, այլ ընդհակառակը՝ կրկին մերձենալու ձգտում:

Նշենք, որ հուլիսի 15-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մեկամյակին, նախագահ Էրդողանը ժողովրդի առաջ կրկին խոսել է մահապատժի օրենքի վերականգնման մասին:

 



© artsakhpress.am