Թուրքիան թույլ չի տալիս Գերմանիային հյուպատոսական աջակցություն տրամադրել կալանավորված գերմանացուն

12:00   7 սեպտեմբերի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Գերմանիայի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ չնայած իրենց կողմից գործադրվող մեծ ջանքերին, թուրքական կողմը թույլտվություն չի տրամադրում գերմանացուն օգնելու համար: Խոսնակը հայտնել է, որ քաղաքացին Թուրքիայում կալանքի տա է գտնվում հունիսի 21-ից, սակայն չի մանրամասնել, թե ինչ պատճառով:

Գերմանիայի ԱԳՆ տվյալներով՝ Թուրքիայի բանտերում այս պահին գտնվում են Գերմանիայի 54 քաղաքացի: Նրանցից 11-ը կալանավորված են քաղաքական դրդապատճառներով:

 



© artsakhpress.am