Արցախում սկսվել է խաղողի բերքահավաքը

16:31   13 սեպտեմբերի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանն ասել է, որ մոտ 2200 հա խաղողի այգիներից այսօրվա դրությամբ հավաքվել է 156 հա-ը:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ միջին բերքատվությունը կազմել է 50,2 ցենտներ:

«Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ այս տարվա խաղողի բերքատվությունն այնքան էլ բարեհաջող չէ»,-նշել է Կ. Աղաջանյանը: Խոսելով գների մասին՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ սեղանի սորտերի շուկայական գները 140-200 դրամ է:

«Ի դեպ, Արցախում ավանդաբար ամենաշատը վաճառվում է «կարդինալ» խաղողի սորտը»,- ավելացրել է Կ. Աղաջանյանը:

Իսկ մթերող գործարանների կողմից խաղողի բերքն ընդունվում է միջինը 120-125 դրամով՝ կախված բերքի քաղցրությունից:



© artsakhpress.am