Ասկերանն ու Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքը բարեկամության հռչակագիր են ստորագրել

14:10   20 նոյեմբերի, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հռչակագիրը ողջունում է ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելու և զարգացնելուն ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը և անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը աշխարհից։

Այն նպատակ ունի ամրապնդելու երկու քաղաքների միջև բարեկամական կապերը և համատեղ համագործակցություն հաստատելու կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում:

Ստորագրման արարողության ավարտին ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, Բուկ Բել Էրի քաղաքապետ Ռիշար Մալիեն, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և Մարսելում Հայաստանի Հանրապետության փոխհյուպատոս Սամվել Լալայանը մասնակցել են Բուկ Բել Էրի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված «Արցախի ձայներ» խմբի համերգին:



© artsakhpress.am