Կայացել է միջոցառում՝ նվիրված մայրենիի տոնին

10:31   23 փետրվարի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը դպրոցի աշակերտները հանդես են եկել մայրենիին նվիրված բանաստեղծություններով, երգերով ու ազգային պարերով:

Միջոցառման կազմակերպիչ, դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Մովսիսյանն ասել է, որ նպատակն էր արժևորել ոսկեղենիկ մայրենին և աշակերտակենտրոն դասի սկզբունքով ինքնուրույն հետազոտական-որոնողական աշխատանքների միջոցով երեխաներին հնարավորություն տալ՝ ներկայացնելու իրենց ուսումնասիրությունները:

«Մեր սուրբ պարտականությունն է մայրենին ավանդնել սերունդներին: Կյանքի բոլոր օրհասական պահերին գրականությունը եղել է ժողովրդի հետ: Ժողովրդի և գրականության կապը միշտ էլ եղել է սերտ ու անխափան: Այսօր կռում-կոփվում է պետականությունը, ամրապնդվում նորը»,- մասնավորապես նշել է Ա. Մովսիսյանը:

Միջոցառմանը ներկա ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կրթության պետական տեսչության տեսուչ Ելիզավետա Միրզոյանն էլ ասել է, որ մենք բոլորս ականատեսն ենք նվիրումի: «Այս օրերին Արցախի բոլոր կրթօջախներում մայրենիին նվիրված խնկարկումներ են տեղի ունենում: Մեզ համար մայրենիի տոնը պետք է ամեն օր լինի, միայն մեկ օրով մայրենին խնկարկելով և նվիրումով արձանագրելով չպետք է սահմանափակվենք: Յուրաքանչյուր օր պետք է հիշել, որ ապրում ենք մայրենիով, դրանով մտածում, խոսում, հաղորդակցվում և աշխարհը մեզ ճանաչելի դարձնում»,- նշել է Ե. Միրզոյանը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ կրթության գիտության և սպորտի նախարարության աշխատակիցներ, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր:



© artsakhpress.am