Տավուշի մարզում ժամկետային զինծառայող է վիրավորվել

18:08   23 փետրվարի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Զինծառայողը Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալում ենթարկվել է վիրահատության։ Հիմա Մուրացանի հոսպիտալում է, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ հավելյալ տեղեկություններ չի կարող տրամադրել:



© artsakhpress.am