Սեւակ Խանաղյանը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ում

09:29   26 փետրվարի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում՝ հաղթող ճանաչվեց Սեւակ Խանաղյանն իր «Քամի» երգով:

Նա մայիսին կմեկնի Պորտուգալիա՝ Լիսաբոն, որտեղ կայանալու է «Եվրատեսիլ 2018»-ը: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչում, որը նախանշված է մայիսի 9-ին:




© artsakhpress.am